Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Ես ունեմ սիրտ:Բայց դեռ չգիտեմ ինչքան մեծ է այն:Ես իմ սրտի մեջ առաջինը կտեղավորեի իմ փոքր եղբորը հետո հայրիկիս,իսկ հետո մայրիկիս:Ես նաև կտեղավորեի իմ տատիկներին և պապիկներին:Իսկ վերջում կտեղավորեի իմ ընկերներին և բնությունը,որովհետև իմ ընկերները ինձ շատ են օգնում, իսկ բնությունը օգնում է,որպիսի ես մաքուր օդ շնչեմ:

Իմ կարդացած գիրքը

Ես կարդացել եմ <<Սասունցի Դավթի>> գիրքը: Այդ գիրքը բաղկացած էր 24 մասով: Սասունցի Դավթի մասին էր: ԵՎ այդ գիրքը գրել էին ժողովուրդը: Մյուս գիրքը դա <<Վինի-Թուխն>> է, իսկ հաջորդը <<Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները>>:

Ձմեռային արձակուրդ

Ես Ամանորին գնացել էի մեր գյուղ, որը գտնվում է Լոռու մարզում Կարմիր Աղեկ գյուղում: Կարմիր Աղեկ հասնելու համար մենք անցանք Ծաղկաձոր քաղաքը: Այնտեղ մենք նախաճաշեցինք և հետո գնացինք վարելու արտաճանապարհային մեքենա: Իսկ հետո շարժվեցինք դեպի Կարմիր Աղեկ: Երբ մենք տեղ հասանք, ժամը մոտավորապես 17:00 էր: Ժամը 24:00-ին Ձմեռ Պապը մեզ այցելեց: Նա ինձ բերեց մեծ շախմատ, իսկ եղբորս` Դավիթին,  ռոբոտ: Մենք վերադարձանք Երևան հունվարի 2-ին: Երբ մենք հասանք տուն, դիտեցինք <<Աստծո որդին>> ֆիլմը: Այդ ֆիլմը Հիսուս Քրիստոսի մասին էր: Նա

բոլոր հիվանդ մարդկանց մեղքերի թողություն էր անում և մարդիկ դառնում էին շատ առողջ: Հետո մարդիկ նրան անվանեցին փրկիչ կամ թագավոր:

Ես այս ֆիլմից սովորեցի, որ ինչին հավատում ես,  իրականանում է:

 

Իսկ հունվարի 7-ին եղել էր իմ ծնունդը: Ես հրավիրել էի մեր դասարանի Գագիկ Ղազարյանին և Գրիգոր Ամիրյանին: Իմ ծննդյան տորթը կուբիկ-ռուբիկ էր: Իմ ծնունդին մենք գնացել էինք Տիեզերք ժամանցի կենտրոն: Այնտեղ մենք երգեցինք և պարեցինք: Այս ծնունդը իմ ամենալավ ծնունդն էր: