Урок 27

25.04-02.05

Читаем ,обсуждаем рассказ А.Чехова «Спать хочется»

Тема урока:Виды предложений по цели высказывания

Задания для выполнения:

Упражнение 1.

В конце каждого предложения поставьте нужный знак.Напишитие виды предложееий.

На полянке возле ёлочки пень. Кто это сел на пень? На пень села жёлтая птичка. Красивая иволга. А как она поёт?

Упражнение 2.

Составьте и запишите из слов каждой строчки предложения.

Дома, около, сад, дедушки, фруктовый
Около дома фруктовый сад дедушки

Деревья, в, растут, какие, саду
Какие деревья растут в саду?

Сливы, рядом, яблони, и, растут
Сливы и яблони растут рядом.

Ароматная, а, малина, какая, и, крупная
А малина какая ароматная и крупная.

Упражнение 3.

Разделите текст на предложения.

Около села лес. В лесу растут ели. Какие стройные и красивые ёлочки. Сколько шишек на них?

Упражнение 4.

Составьте из слов предложения, а из предложений — рассказ.

Шустрая, белочка, рыжая, это
Это рыжая белочка шустрая.

Это, очаровательный, какой, милый, и, зверёк
Какой это милый и очаровательный зверёк.

Там, мелькает, зелени, среди, кто
Кто там мелькает среди зелени.


Кто там мелькает среди зелени?
Какой это милый и очаровательный зверёк.
Это рыжая белочка шустрая.

Մարմնի կշիռ

Քննարկվող հարցեր`

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
p=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Տնային առաջադրանք

Գ.Մխիթարյանի Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>

էջ39-44

Ուժ
Ձգողության երևույթը
Ծանրության ուժ
Առաձգականության ուժ
Մարմնի կշիռ


Տարբերակ 1
I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով.
II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով.
III. (2) Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով.

1. Երկիրը ձգում է մարմնին:
2. Դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա
3. Մարմինը (Երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա

IV. Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա:

1. ծանրության ուժը 2. մարմնի կշիռը 3. առաձգականության ուժը

V. Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.

1. փոքրանում է 2. մեծանում է 3. չի փոխվում

Տարբերակ 2

Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա.
I. (2) ինչպե՞ս է կոչվում F1 1. մարմնի կշիռ
II. (2) ինչպե՞ս է կոչվում F2 2. առաձգականության ուժ
III. (2) ինչպե՞ս է կոչվում F3. ծանրության ուժ

IV. Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության և առաձգականության ուժերը: Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղություն.

Պատ.՝ 3:

V. Ի՞նչ ուժ է մարմին պահում Երկրի մակերևույթի վրա.

Ծանրության ուժ

Պատ.՝ 3:

Տարբերակ 3

I. Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է.

II. Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է.

III. Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է.

1. մարմնի կշիռը

2. առաձգականության ուժը

3. ծանրության ուժը

IV. Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է: Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 2:

V. Կարո՞ղ է մարմինը գտնվել շարժման մեջ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.

Չի կարող

Պատ.՝ 2:

Տարբերակ 4

I. Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց: Ինչպե՞ս է կոչվում այն ուժը, որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 3:

II. Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ ուժի պատճառով է մարմինը ընկնում.

Ծանրության ուժի

Պատ.՝ 1:

III. Ուժը մարմնի շարժման արագության փոփոխության պատճառն է.

Պատ.՝ 2:

IV. Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.

Ծանրության ուժը համեմատական է մարմնի զանգվածին

Պատ.՝ 1:

V. Ձգողության ուժը ազդում է հենց մարմնի վրա, իսկ այդ մարմնի կշիռը ազդում է.

Պատ.՝ 2:

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր-հայրաբար
վարպետ-վարպետորեն
վերջ-վերջապես
հոգի-հոգեպես
խումբ-խմբովին
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովին
բարեկամ-բարեկամաբար
ընկեր-ընկերաբար
դիվանագետ-դիվանագիտորեն
աստիճան-աստիճանաբար
գաղափար-գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Հանկարծակի-ընկնել
գյուղեգյուղ-քայլել
դեսուդեն-նայել
լրջորեն-մտածել
մեն-մենակ-ապրել
միաձայն-խոսել
ամբողջովին-առողջանալ
տարեցտարի-փոխվել
անմիջապես-սովորել
ագահաբար-ուտել
հաճախակի-ճամփորդել
խումբ-խումբ-պարել
արագ-արագ-խոսել
վերջիվերջո-մոռանալ
հոտնկայս-ծափահարել
ներքուստ-հիասթափվել
նյութապես-վերացնել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
ծանր-ծանրորեն, ծանրաբար
քնքուշ-քնքշորեն
չար-չարորեն, չարաբար
համեստ-համեստորեն, համեստաբար
շքեղ-շքեղաբար, շքեղորեն
դաժան-դաժանաբար, դաժանորեն
վայրագ-վայրագորեն
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախաբար
քաջ-քաջաբար
կատաղի-կատաղորեն
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհաբար
մարդկային-մարդկայինորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝ 
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

Վերջերս- ժամանակի

հիմա-ժամանակի

մոտ ժամանակներս-ժամանակի

ուր որ է-ժամանակի

այսօր-ժամանակի

դանդաղ-ձևի

զույգ-զույգ-ձևի

կամաց-կամաց-ձևի

միասին-ձևի

հոտնկայս-ձևի

ցած-տեղի

գյուղեգյուղ-տեղի

դեսուդեն-տեղի

տեղ-տեղ-տեղի

դռնեդուռ-տեղի

ամբողջովին-չափի

հաճախ-չափի

իսպառ-չափի

գրեթե-չափի

ամենևին-չափի

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար կռվել

աստիճանաբար հարմարվել

օրեցօր տաքանալ

խորապես ցավակցել

շարունակ աշխատել

կուզեկուզ քայլել

հավիտյան սիրել

սրտանց ուրախանալ

գյուղեգյուղ փնտրել

լռելյայն հեռանալ

բերնեբերան լցնել

արագ-արագ հավաքել

վերջնականապես համոզվել

հոտնկայս ծափահարել

ներքուստ հաշտվել

շատ-շատ կարոտել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար, քաջաբար, հերոսաբար

(ա)պես -նմանապես, խորապես, վայրկենապես

-(ա)վարի -մարդավարի , քաղաքավարի, տնավարի

-իվ- խստիվ, լրիվ,

-ովին -գլխովին, ազգավին,

-որեն -մեղմորեն, արագորեն, նրբորեն

-ուստ -վերուստ, ներքուստ, արտաքուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ

Հայոց լեզու 17.04

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություններին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չընկրկել: 
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույնզգույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատերվիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Գործնական Աշխատանք

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել,մասնատել, պառակտել։
Հանգցնել, մարել,շիջել։
Փնովել,վատաբանել, պախարակել։
Պղծել, ապականել, արատավորել։
Վհատվել,հուսալքվել,հուսահատվել։

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսոօր, միջօրե։
Հանդարտություն, խաղաղություն։
Այգաբաց, արշալույս։
Գագաթ, կատար։
Հավերժություն, հավիտենություն։

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ, բիրտ։
Ազնիվ, նենգ։
Փոթորկուն, հանդարտ։
Դժոխային, եդեմային։
Ողորկ, խորդուբորդ։

4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Ջերմոց, արգելոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, դարբնոց, հյուրանոց, ծառառաստան, աղոթարան, ծիրանուտ, այգեստան, լվացարան, բուրաստան, կտակարան, դպրոց, արվեստանոց։

5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Ջուր-անձրևաջուր,լույս-լուսամփոփ, հաց-հացատուն, որս-որսասեր, երգ-երգահան,արյուն-արյունատար, արվեստ-գեղարվեստ, աստղ-աստղանիշ, օգուտ-օգտակար:

Թեմա․Ճնշման ուժ և ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակե- րևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին:

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

p = F / S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Պասկալ, Կիլոպասկալ, Մեգապասկալ։

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51-ից խնդիրների բացատրում,քննարկում և լուծում։

Տանը կատարել Է․Ղազարյանի դասագրքից էջ 104 -ի 6-րդ առաջադրանքը՝տեսանյութ պատրաստել,դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ։Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից էջ էջ102 -ի խնդիրներ105։ Կատարել․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51ից մինչև էջ54 խնդիրները

Հայոց լեզու, 14.04

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհ-կը, որ առատ  էլեկտրա-ներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առ-ջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետ-զրին, հն-աբաններ են աշխատում, որոնք մանր-աբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօր-ական հոգսերով, կարևոր և ան-ական հարցերով տարված  տասը տարի չ-ր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դող-րոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբև- մտածե՞լ էր, թ- այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևից- անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևից-, կտրելով բազմ-րանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժո-ք և դրա-տ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրա-տը գտնվում է Ջավա-քում` հայտնի իր խրո-տ երկնամու- լեռնաշ-թաներով զմրուխ-յա անդաստաններով, գո-տրիկ, նա-շուն ծաղկաստաններով, պ-տոր գետակներով` սեղմված քարերի շե-ջակույտերի արանքում: Ջուրը ճո-փում է ափերին հ-կում քարերը, կոչվում խե-դուկ, ուր բուրում է  դա-ձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճե-քերից դեպի Սարամո գետն են իջնում կ-տարներ, եղջերուներ, թ-կենիների բարձր ճյուղերին վ-տում  են սկյուռներ, իսկ  սա-արթների միջից լսվում է դե-ձանիկների քա-ցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ո-կույզներով: Նա-կին ա-քատ քո-տիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդու-քներով, որ կառուցել են այս լեռնաշ-արհին ապավինած գա-թակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վա-թանգն ու Սանդու-տը: Դժ-եմ բա-տը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ա-թամար կղզուն դեմուդեմ, հայրը ու-տապան էր, հա-թանդամ մի գե-ջուկ: Ընտանիքով ու-տի էին գնացել Ա-թամարի վանքը, երբ լսեցին ո-բերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նա-քան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթ-թերը թաքցրին գա-տնի մի տեղ, կո-պեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քա-ցը, ա-քատությունը, զրկանքներ, հասան Ջավա-ք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ա-տոմեքենան ընթանում է հարա-ային աս-ալտապատ ճանապարհներով` հազի-հազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թո-չանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նա-թահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թա-շյա հո-տաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հա-քերը, որոնք ասես  մայր բնության գո-քն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օ-կիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռո-քի պահին:  Ափին` եթո-պացիներ, ա-ղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթ-ածահար էր, որովհետև զա-թողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզո-քով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օ-սաննա ու օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկ-ազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, ս-եռուն նայում ենք ոսկ-որված անդաստաններին ոսկ-առ հորիզոններին, գյուղը գոտ-որող գին-ետ արտերին: Արեգակի ոսկ-արս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկ-ենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափն-արդերին, եղր-անիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթ-ացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տար-երջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Ար-առ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգ-արք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգ-որ սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալ-որ թե պատանի, պիտի աշխատեն: Ալ-ետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բ-եռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգ-ելով բարիքների առատություն:

Սահյան բանաստեղծություն

Ժայռից մասուր է կաթում/ Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
 Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
 Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
 Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
 Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
 Աշուն է, ուշ է:

Այս իմ հրաշք աշխարհն է/
 Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
 Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
 Երկնքի մեջ արտ է ծլում,
 Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Հայաստան ասելիս/ Սահյան

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
 Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
 Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
 Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
 Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
 Կմնամ, կլինեմ այսպես:

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված, 

Հիսուսի պես, ապառաժի
 Կողին խաչված այս կածանը:

Պարապմունք 43

Ուղղանկյուն եռանկյունների որոշ հատկություններ

Տեսական նյութ

Ուսումնասիրեք ուղղանկյուն եռանկյունների մի քանի հատկություններ:

Հատկություն 1. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90 աստիճան է:

Ապացույց։
Իրոք, քանի որ եռանկյան երեք անկյունների գումարը 180աստիճան է, իսկ ուղղանկյուն եռանկյան մի անկյունը 90 աստիճան  է, հետևաբար, մյուս երկու սուր անկյունների գումարը նույնպես կլինի 90աստիճան:

Հատկություն 2. Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

Ապացույցը կարդա դասագրքում, էջ՝ 90:


Հատկություն 3. 
Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի հանդիպակաց անկյունը 30 աստիճան է
:

Առաջադրանքներ

1) ABC-ն C ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյուն է, <A=37աստիճան: Գտեք  <B-ն:
Պատ․՝ 53o

2) ABC-ն A ուղիղ անկյունով հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն է: Գտեք եռանկյան բոլոր անկյունները:
Պատ․՝ I – 45o, II – 45o, III – 90o

3)  CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը: Գտեք <ECF անկյան աստիճանային չափը, եթե <D=54 աստիճան:
պատ․՝ 27o

4) Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը 7,6սմ է, իսկ եռանկյան սրունքը 15,2սմ: Գտեք այդ եռանկյան անկյունները:
Պատ․՝ I – 30o, II – 30o, III – 120o

5) ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը: Գտեք AM-ը, եթե AB=10սմ:
Պատ․՝ 7,5

6) A ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյան մեջ AB=4,2սմ, BC=8,4սմ: Գտնել <B-ն:
Պատ․՝ 30o

Գործնական աշխատանք 12.04

1.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամին, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրենց բնորրանը, ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգումդ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախորոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերոթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

2.Լրացնել բաց թողնված տառերը` գ,  կ կամ ք:

Օ-սեն Մար-արյանը քաշեց վարա-ույրը, բացեց պատուհանի փեղ-երը: Արևի  բար- ճառագայթներն արդեն սփռվել էին ամենուրե-: Մար-արյանն արագ հա-ավ հա-ուստները, խոզանակով սրբեց անդրավարտի-ի փոշոտված փող-երը և դուրս եկավ պատշ-ամբ: Գիշերվա գինարբու-ից հետո գլուխը ցավում էր: Խոր հո-ոց արձակեց, ապա հաճույքով ներշնչեց շրջակայ-ում տարածված սեր-ևլենու բուրմունքը:  Դիմացը` մր-ատու ծառերի մեջ, կային մի քանի բարա-ներ, որոնց առջև  անհո- խաղում էին մի խումբ մանուկներ, իսկ ծառի շվա-ում նստած բարա-ը հետևում էր նրանց:  Պատշ-ամբ եկավ տանտիրուհին` գիրգ թևերով, պիրկ կազմվածքով մի կին, և հո-ատարությամբ հարցրեց:
-Ձեր հո-նությունն անցավ: Հիմա մա-ուր սրբիչ կտամ ձեզ: Բռնելով բազրի-ից` Մար-արյանը սանդուղքներով իջավ և զիգզա- արահետով քայլեց  դեպի գետակը: Չո-եց, անհա-որեն   ձեռքերը մխրճեց  սառը ջրի մեջ, լվացվեց:  Ուժերը կարծես նորո-վեցին: Քայլելով ցողաթաթախ գինարբու-ների միջով` հասավ շաղ-ամի արտին, կանգնեց: <<Չէ,- մտածեց,- պիտի փոխեմ վար-ագիծս,  պիտի մտածեմ  վար-աբեկված հեղինակությունս վերականգնելու մասին: Շրջապատված եմ շողո-որթներով: Բարեհո-ի ձևանալով՝ ինչ  հերյուրանքներ ասես, որ չեն տարածում>>:
Շնկշնկան սյու-ը սթափեցրեց Մար-արյանին, նա գլխահա- քայլեց դեպի տուն: 

3.Լրացնել բաց թողնված տառերը՝ դ, տ կամ թ:

Խեղ-ուկ տո- էր, լաջվար- երկնքում ամպի ծվեն չկար: Ավտոմեքենան մի ակնթարթում շրջանցեց կորնթար- բլրակը և դուրս եկավ հար-ավայր, դիմացը ծփաց ականակի-, լճակը, տարածեց խոր-ենու և խայ-աբղետ ծաղիկների բուրմունքը: Խոր-ուբոր- ճանապարհը վերջացավ, և հեռվում երևացին տների եր-իկները, խաղողի փար-ամ որ-ատունկերը, հուռթի պարտեզները և եկեղեցու գմբեթար- տանիքը: Ճանապարհոր- մարդկանց տրամադրությունը գիր- փոխվեց: Խոր- մտքերը, որ պաշարել էին Վար-անին, հօ-ս ցնդեցին՝ փոխարինվելով զվար- տրամադրությամբ: Վար-անը մեքենան արգելակեց  մոտակա խոր-կարանի մոտ:
-Այստեղ հիանալի կարմրախայ- ձկնկի- են մատուցում,- ասաց նա:
-Չլինի՞ ուզում ես հյուրասիրել,- խայ-եց Վար-անը: Վարոր-ը ինչ-որ  բան քր-մնջաց և, թաշկինակով սրբելով քր-նած ճակատը, ավտոմեքենան քշեց դեպի ճանապարհի եր-ևեկելի հատվածը: Կանգնեցին խորանաձև մի տան մոտ: Բակում աճել էին ասես որ-ան կարմրով ներկված ծաղիկներ, սաղար-ախիտ ծառեր, որոնց տակ արածում էր մի հոր-ուկ: Բր-ոտ գամփռը նետվեց դեպի եկվորները: Հաչոցի վրա տնից դուրս եկավ մի մարդ՝ բիր- արտաքինով, պար-ևահասակ՝ թևատակին՝ անթացուպ մոտենալով Վար-անին՝ ան-ամալույծը վրդովված ասաց.
-Որ-ի, երրոր- օրն է՝ սպասում եմ ձեզ: Ուշանալու- մասին լուր ուղարկեիր: Գամփռից խուսափելու համար զար-ուղի ճանապարհով մտան տուն:

Հայոց լեզու, 12.04

Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացոթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմորոր քամին, և մեղմօրեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրենց բնօրրանը, ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հ-գումդ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ-դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե ան-ղոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզ-րոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տար-րոշվում են նորաոճ շենքերը, օրեց-ր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ-րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր-թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ-րյա -թևանը:

Լրացնել բաց թողնված տառերը` գ,  կ կամ ք:

Օ-սեն Մար-արյանը քաշեց վարա-ույրը, բացեց պատուհանի փեղ-երը: Արևի  բար- ճառագայթներն արդեն սփռվել էին ամենուրե-: Մար-արյանն արագ հա-ավ հա-ուստները, խոզանակով սրբեց անդրավարտի-ի փոշոտված փող-երը և դուրս եկավ պատշ-ամբ: Գիշերվա գինարբու-ից հետո գլուխը ցավում էր: Խոր հո-ոց արձակեց, ապա հաճույքով ներշնչեց շրջակայ-ում տարածված սեր-ևլենու բուրմունքը:  Դիմացը` մր-ատու ծառերի մեջ, կային մի քանի բարա-ներ, որոնց առջև  անհո- խաղում էին մի խումբ մանուկներ, իսկ ծառի շվա-ում նստած բարա-ը հետևում էր նրանց:  Պատշ-ամբ եկավ տանտիրուհին` գիրգ թևերով, պիրկ կազմվածքով մի կին, և հո-ատարությամբ հարցրեց:
-Ձեր հո-նությունն անցավ: Հիմա մա-ուր սրբիչ կտամ ձեզ: Բռնելով բազրի-ից` Մար-արյանը սանդուղքներով իջավ և զիգզա- արահետով քայլեց  դեպի գետակը: Չո-եց, անհա-որեն   ձեռքերը մխրճեց  սառը ջրի մեջ, լվացվեց:  Ուժերը կարծես նորո-վեցին: Քայլելով ցողաթաթախ գինարբու-ների միջով` հասավ շաղ-ամի արտին, կանգնեց: <<Չէ,- մտածեց,- պիտի փոխեմ վար-ագիծս,  պիտի մտածեմ  վար-աբեկված հեղինակությունս վերականգնելու մասին: Շրջապատված եմ շողո-որթներով: Բարեհո-ի ձևանալով՝ ինչ  հերյուրանքներ ասես, որ չեն տարածում>>:
Շնկշնկան սյու-ը սթափեցրեց Մար-արյանին, նա գլխահա- քայլեց դեպի տուն: 

Լրացնել բաց թողնված տառերը՝ դ, տ կամ թ:


Խեղ-ուկ տո- էր, լաջվար- երկնքում ամպի ծվեն չկար: Ավտոմեքենան մի ակնթարթում շրջանցեց կորնթար- բլրակը և դուրս եկավ հար-ավայր, դիմացը ծփաց ականակի-, լճակը, տարածեց խոր-ենու և խայ-աբղետ ծաղիկների բուրմունքը: Խոր-ուբոր- ճանապարհը վերջացավ, և հեռվում երևացին տների եր-իկները, խաղողի փար-ամ որ-ատունկերը, հուռթի պարտեզները և եկեղեցու գմբեթար- տանիքը: Ճանապարհոր- մարդկանց տրամադրությունը գիր- փոխվեց: Խոր- մտքերը, որ պաշարել էին Վար-անին, հօ-ս ցնդեցին՝ փոխարինվելով զվար- տրամադրությամբ: Վար-անը մեքենան արգելակեց  մոտակա խոր-կարանի մոտ:
-Այստեղ հիանալի կարմրախայ- ձկնկի- են մատուցում,- ասաց նա:
-Չլինի՞ ուզում ես հյուրասիրել,- խայ-եց Վար-անը: Վարոր-ը ինչ-որ  բան քր-մնջաց և, թաշկինակով սրբելով քր-նած ճակատը, ավտոմեքենան քշեց դեպի ճանապարհի եր-ևեկելի հատվածը: Կանգնեցին խորանաձև մի տան մոտ: Բակում աճել էին ասես որ-ան կարմրով ներկված ծաղիկներ, սաղար-ախիտ ծառեր, որոնց տակ արածում էր մի հոր-ուկ: Բր-ոտ գամփռը նետվեց դեպի եկվորները: Հաչոցի վրա տնից դուրս եկավ մի մարդ՝ բիր- արտաքինով, պար-ևահասակ՝ թևատակին՝ անթացուպ մոտենալով Վար-անին՝ ան-ամալույծը վրդովված ասաց.
-Որ-ի, երրոր- օրն է՝ սպասում եմ ձեզ: Ուշանալու- մասին լուր ուղարկեիր: Գամփռից խուսափելու համար զար-ուղի ճանապարհով մտան տուն:

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

27․02-3․03;6.03-10.03

Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

2.Ինչով է պայմանավորված շփումը

 Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Դադարի շփման ուժը օրինակ սառնարանի բրդելու ուղության հակառակն է: Սահքի շփման ուժի շնորհիվ սայլակը որը սահում է սարից կանգ կառնի: գլորման շփման ուժ երբ ինչվոր արմին գլորվում է սաքի հետ համեմատած շփման ուժը քչաում է:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Գլորման շփման ուժի ժամանակ շփման ուժը զգալիոեն նվազու է սահքի շփման ոժ հետ համեմատած:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

մակերեվույթների վրա պետք են առաջանակ ահավասարություներ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպեսէուղղվածմիուղովհակառակկողմերուղղվածերկուուժերիհամազորը,և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Զատկական տոնի խաղերը և ավանդույթները

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Զատկական տոնը

Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ և նրանց ընտանիքի անդամներ :
Նախագծի ընթացքը`  զատկական նախապատրաստությունները ընտանիքում, զատկական խոհանոցը,  ընտանեկան հետաքրքիր սովորույթներ:
Զատկական խաղեր և երգեր:
Զատկական խորհրդանիշներ:
Զատկական հանելուկներ:
Զատկական ասիկներ:
Ընթացքը ներկայացնել պատումների, տեսանյութերի և հարցազրույցների տեսքով:
Սուրբ Զատիկ կամ Հարության տոն

Աշխարհի  ամենահետաքրքիր վայրը

Ալքիմիայի և մոգության թանգարան, Պրահա

Ինձ համար ամենահետաքրքիր վայյրը դա ՝ մոգ Էդվարդ Քելիի լաբարատորիան է, որը վերածվել է ինտերակտիվ թանգարանի: Այնպես որ, եթե դուք պաշտում եք ցանկացած զարմանալին և տարօրինակը և ցանկանում եք ձեզ միջնադարյան մոգ զգալ, ապա անպայման այցելեք այս թանգարան։