Ֆիզիկա

Կարդալ,ծանոթանալ,սովորել  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 110-ից մինչ և էջ120 -ի

Պատասխանել. Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 112-ի և էջ116 -ի<<Հարցեր և առաջադրանքների>>հարցերինԼրացուցիչ առաջադրանք.ցանկացողները պատրաստեն նյութ  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ120, 121-ի և էջ109 -ի թեմաներով։

Ինչպես հեղուկում, զսպանակում նույնպես սեղմելիս ծագում են առաձգականության ուժեր: Սակայն սեղմված զսպանակն ազդում է միայն մխոցի և անոթի հատակի վրա, մինչդեռ սեղմված հեղուկն ազդում է ինչպես մխոցի, այնպես էլ հատակի և պատերի վրա:

Պասկալը փայտե տակառն ամբողջությամբ լցրել է ջրով: Տակառի կափարիչի վրա արված անցքով նա տակառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ: Խողովակի մեջ ջուր է լցրել` հետզհետե ավելացնելով վերջինիս քանակը: Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից (նկ.64):

Փորձի բացատրությունը հետևյալն է: Խողովակի մեջ լցված ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում: Համաձայն ճնշման սահմանմանp = F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ը խողովակում լցված ջրի կշիռը: Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում: Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով: Տակառի ջուրը հավելյալ ճնշումը հաղորդում է բոլոր ուղղություններով: Այդ ճնշումը մեծ մակերեսով տեղամասերի վրա առաջացնում է զգալի ճնշման ուժեր: Հենց այդ ճնշման ուժերն էլ, ազդելով պատերին, առաջացնում են ճեղքեր, որոնցից էլ դուրս է ցայտում ջուրը:

Տարբեր մասերում նեղ անցքեր ունեցող սնամեջ գունդը (Պասկալի գունդ), որին մխոցով միացված է խողովակը, լցնենք ծխով: Մխոցը ներս մղելիս գնդի բոլոր անցքերից դուրս են գալիս ծխի շիթեր (նկ.65):

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղ ղություններով` առանց փոփոխության։

Խողովակի բաց ծայրերից մեկը փակենք

ռետինե բարակ թաղանթով և խողովակն իջեցնենք ջրով լցված անոթի մեջ (նկ. 67, ա)։ Կտեսնենք, որ ռետինե թաղանթը, ջրի ճնշման ուժերի ազդեցությամբ, ճկվում է դեպի ներս: Խողովակի մեջ դանդաղորեն ջուր լցնենք: Կնկատենք, թե ինչպես է ռետինե թաղանթի ճկվածությունն աստիճանաբար նվազում: Երբ ջրի մակարդակները խողովակում և անոթում հավասարվում են, թաղանթն ուղղվում է (նկ.67,բ): Նշանակում էթաղանթի վրա ազդող ջրի ճնշման ուժերը երկու կողմից նույնն են: Այս փորձն էլ հուշում է, որ միևնույն մակարդակի վրա, իրար հակադիր հորիզոնական ուղղություններով գործադրվող ճնշումները հավասար են:

Մարմնի կշիռ

Քննարկվող հարցեր`

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
p=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Տնային առաջադրանք

Գ.Մխիթարյանի Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>

էջ39-44

Ուժ
Ձգողության երևույթը
Ծանրության ուժ
Առաձգականության ուժ
Մարմնի կշիռ


Տարբերակ 1
I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով.
II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով.
III. (2) Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով.

1. Երկիրը ձգում է մարմնին:
2. Դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա
3. Մարմինը (Երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա

IV. Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա:

1. ծանրության ուժը 2. մարմնի կշիռը 3. առաձգականության ուժը

V. Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.

1. փոքրանում է 2. մեծանում է 3. չի փոխվում

Տարբերակ 2

Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա.
I. (2) ինչպե՞ս է կոչվում F1 1. մարմնի կշիռ
II. (2) ինչպե՞ս է կոչվում F2 2. առաձգականության ուժ
III. (2) ինչպե՞ս է կոչվում F3. ծանրության ուժ

IV. Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության և առաձգականության ուժերը: Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղություն.

Պատ.՝ 3:

V. Ի՞նչ ուժ է մարմին պահում Երկրի մակերևույթի վրա.

Ծանրության ուժ

Պատ.՝ 3:

Տարբերակ 3

I. Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է.

II. Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է.

III. Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է.

1. մարմնի կշիռը

2. առաձգականության ուժը

3. ծանրության ուժը

IV. Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է: Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 2:

V. Կարո՞ղ է մարմինը գտնվել շարժման մեջ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.

Չի կարող

Պատ.՝ 2:

Տարբերակ 4

I. Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց: Ինչպե՞ս է կոչվում այն ուժը, որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 3:

II. Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ ուժի պատճառով է մարմինը ընկնում.

Ծանրության ուժի

Պատ.՝ 1:

III. Ուժը մարմնի շարժման արագության փոփոխության պատճառն է.

Պատ.՝ 2:

IV. Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.

Ծանրության ուժը համեմատական է մարմնի զանգվածին

Պատ.՝ 1:

V. Ձգողության ուժը ազդում է հենց մարմնի վրա, իսկ այդ մարմնի կշիռը ազդում է.

Պատ.՝ 2:

Ֆիզիկա

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

երբ կատարվում է գործողություն։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

հպվելուց։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=Fs ,

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

A

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը կոչվում այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակամիջոցին , որի ըտացքում կատարվել է այդ աշխատանքը ։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

1Վտ =1 Ջվ

Շփման ուժ

  1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ
    Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է
  1. Ինչով է պայմանավորված շփումը
    Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից
  1. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ
    Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝երբ քարը գլորենք թեք մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել և կառաջանային ավտովթարներ:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ թուղթը, երբ պատուհանից գցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղվածմիուղովհակառակկողմերուղղվածերկուուժերիհամազորը,և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Նրա արագությունը չի փոփոխվում:

Լաբ․ Աշխ․ 3

Այսօր որոշելու եմ տանից բերած իրերի <<մաքրությունը>> խտության միջոցով։
Իրերը հետևյալն են ՝ կոպեկ, գդալ, վզնոց և տարա որի տարողությունը պետք է չափել։
Անհրաժեշտ գործիքներ և սարքեր․ չափագլան, լծակավոր կշեռք, կշռաքարերի հավաքածու,բաժակ, ջուր և տարբեր տեսակի իրեր։
Տարրայի տարողությունը որոշելու համար, այն բերնեբերան լցրեցի ջրով և զգուշությամբ դատարկեցի չափագլանի մեջ, և տեսա, որ նրա ծավալը 90սմ3: V=90սմ3
Եզրակացություն․ Այս փորձից ես հասկացա, որ տարրայի ծավալը հավասար է տարողություն։
Փորձ 2․
Որոշենք կոպեկի մաքրությունը։
Փորձի ընթացքը․ Նախ որոշեմ նրա զանգվածը լծակավոր կշեռքով և կշռաքարերի հավաքածույով։
Չափեցի և իմացա, որ
m=8,56գ
v=1սմ
Ρ=m/v=8,56
Հետո նայեցի խտության աղյուսակում, և տեսա ու հասկացա, որ բաղկացած է պղնձից։

Իսկ հիմա որոշենք վզնոցի մաքրությունը։
Փորձի ընթացքը․ Նախ որոշեմ նրա զանգվածը լծակավոր կշեռքով և կշռաքարերի հավաքածույով։
Չափեցի և իմացա, որ
m=53,20գ
v=8սմ
Ρ=m/v=6,67
Հետո նայեցի խտության աղյուսակում, և պարզվեց, որ մաքուր արծաթ չէ, բայց մտածում էինք, որ մաքուր արծաթ է։


Պինդ մարմնի խտությունը Լաբ․ աշխատանք

Աշխատանքի նպատակը ՝ կարողանալ որոշել պինդ մարմնի խտությունը

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ չափագլան, լծակավոր կշեռք, կշռաքարեր, ուղղանկյունանիստ և կամայական ձևի ոչ մեծ պինդ մարմնիններ,թել, միլիմետրային բաժանումներով քանոն։


Նախ պարզաբանեցինք ինչ է նյութի խտությունը ՝ դա 1սմ3

Ֆիզիկա

ՏԱՐԲԵՐԱԿ 1

I. (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
մարմնի նկատմամբ անվանում են.

  1. անցած ճանապարհ
    2. հետագիծ 
    3. մեխանիկական շարժում

    II. (2) Որ՞ շարժումն են անվանում հավասարաչափ: Այն շարժումը, որի դեպքում.


    1. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է
    հավասար ճանապարհներ

    2. մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար
    ճանապարհներ
    3. մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է

    III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը ո՞ր մարմինների
    նկատմամբ է գտնվում դադարի վիճակում.

    1. վագոնի
    2. գետնի
    3. վագոնում նստած մյուս ուղևորների 
    4. վագոնի անիվների

    IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ
    ճանապարհ, 15ր-ում’ 30կմ, 1ր-ում’ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.

    1. անհավասարաչափ
    2. հավասարաչափ
    3. որոշ տեղամասերում հավասարաչափ


    ՏԱՐԲԵՐԱԿ 2

I. (2) Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ 
2. հետագիծ 
3. մեխանիկան շարժում


II. (2) Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.

1.մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած
հեռավորությունը
2.հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է
որոշակի ժամանակամիջոցում



III. (2) Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեդափոխվում է ……նկատմամբ.

1․ վագոնում քայլող ուղևորի 
2. շոգեքարշի
3․ վագոնում նստած ողևորի


IV. (2) Թվարկված շարժումներից, ո՞րն է հավասարաչափ.

ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում

ժամացույցի ճոճանակի շարժումը

հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը

երկրի շարժումը իր առանցքի շուրջը


ՏԱՐԲԵՐԱԿ 3

I. (2) Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.

  1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում


    II. (2) Ի՞նչ է մեխանիկական շարժումը.
    1․ հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
    2․ մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
    3․ այն գիծը, որով շարժվում է մարմինը


    III. (2) Հեծանիվը իջնում է բլրից: Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ
    գտնվում շարժման մեջ.

    1․ ոտնակները իրենց պտտման ընթացքում
    2․ ոտնակները հեծանիվի «ազատ ընթացքի» ժամանակ
    3․ նստատեղը
    4․ շղթան ոտնակների պտտման դեպքում

Մեխանիկական շարժում։ Հավասարաչափ և անհավասարաչափ շարժում

Առաջդրանքների կատարում Գ․ Մխիթարյան-ի խնդրագրքի էջ 17- 24
Տարբերակ I

I. (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
մարմնի նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում։ Պատ․՝ 3



II. (2) Այն շարժումը, որի դեպքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ՝ անվանում են հավասարաչափ շարժում։ Պատ․՝ 1




III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը գտնվում է դադարի վիճակում վագոնի և վագոնում նստած մյուս ուղևորների նկատմամբ։ Պատ․ ՝ 1, 3



IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ
ճանապարհ, 15ր-ում’ 30կմ, 1ր-ում’ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.

s-մարմնի անցած ճանապարհ
t-մարմնի շարժման ժամանակ
v-մարմնի արագությունը

t1 = 0,5ժ = 30ր
S1 = 15ր

Ֆիզիկա

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոությունը մյուս մարմնի հետ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Ավտոմեքենայի շարժվելը, նավի արժվելը և այլն։

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Եթե ուսումնասիրում ենք երկու մարմինների հեռավորությունը ՝ Օրինակ մարդու և օդում գտնվող ինքնաթիռի միջև հեռավորությունը, ապա այս դեպքում ինքնաթիռը կամ մարդը նյութական կետ է, իսկ եթե ուսումնասիրում ենք մարմինների կառուցվացքը, ապա չի կարելի համարել նյութական կետեր։

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհհը։

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը կարող է լինել կորագիծ և ուղղագիծ, իսկ անցած ճանաարհը միայն ուղիղ։

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։
v = s/t

11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

V = 1կմ/ժ

12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s = vt

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
t = s/v

Հեղուկի ավալի որոշումը չափագլանի միջոցով

Առաջադրանքների կատարում Գ․Մխիթարյան մաս առաջին էջ 29
Տարբերակ I
Ծավալը նշանակում ենք V տառով
Բաժանման արժեքը` C=(a-b)/n
a-ն մեծ թիվն է, b-ն փոքր թիվն է, n-ը նրանց միջև բաժանումների թիվը

1. 100մլ
2. 10մլ
3. 76մլ

Տարբերակ II
1. 250մլ
2. 50մլ
3. 165մլ

Ֆիզիկա

Գիտությունն սկսվում է այն ժամանակ երբ սկսում են չափել։ Դա ասել է Դ․Ի․ Մենդելեևը։
Հնադարյան ժամանակաշրջանում մարդիկ օգտվել են տարբեր չափման միավորներից, օրինակ ՝ սաժեն, յարդ, ֆուտ և արշին։ Հին Ռուսաստանում օգտագործում էին քայլելը և այլն։
1 սաժեն = 2,16 սմ
Ռուսաստանում օգտագործել են երկու տեսակի սաժեն ՝ թափային և շեղ։
Իսկ Անգլիայում ՝ յարդ, դյում և ֆուտ։
Դյումը հավասար է մեկ մատնաչափիկի երկարությանը։
1 դյում = 2,54 սմ
Յարդը դա հին արքաների մեկ քայլի չափ է, բայց քանի որ արքաները փոխվել են և նրանց ոտքերը ավելի մեծ, կամ ավելի փոքր են։ Դրա համար ճիշտ չափ է որոշված։
1 յարդ = 91,443 սմ

Ֆիզիկա

1. ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից
Դիտումները և փորձերը ֆիզիկական գիտելիքների աղբյուրներն են։Տարբերվում են, որ Դիտումները ոչ միշտ են երկարատև լինում, օրինակ ՝ կայծակը։

2․Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ
Մարդ ամեն մի գործից առաջ պետք է դա չափի։ Առածը ասում է ՝ յոթ չափիր մեկ կտրիր։

3.Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Ֆիզիկական մեծություն չափել նշանակում է համեմատել մեկ ինչ որ զանգվածի հետ, օրինակ ՝ մետր։

4.Գրիր երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Մմ,սմ,մկմ,նմ և կմ

5.Ի՞նչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք
Չափաքանոն, մետր և այլն։

6.Այդ սարքերը ի՞նչ ֆիզիկական մեծություններ են չափում
Պարագիծ և զանգված։

7.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ
Օրինակ ՝ չափագլանի ժամանակ ցույց է տալիս թե ինչքան է ջուրը լցված։

8.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի չափման սահմանը դա այն է թե դրա վերջը որն է։

9.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Սանդղակի բաժանման արժեք օրինակ՝ քանոնը մմ-երով է այսինքն 0.1 սմ է իր ամենափոքր արժեքը։

10.Ինչի՞ց է կախված չափման սխալը
Չափման սխալը կարող է առական սխալ դնել և չափելուց, նաևկարող է լինել, որ մարդը սխալ տեսնի։

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է սեպտեմբերի 5 1908-ին։ Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։

Ֆիզիկա խնդրագրքից 1-11 առ․

1.
Նյութ — Պղինձ, ճենապակի, ջուր
Մարմին — ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա։

2.
ա)աթոռ — փայտ, քանոն — փայտ
բ)քանոն

3.
ապակի — պատուհան, ռետին — անիվ, փայտ — դարակ, պողպատ — մեդալ, պլաստմաս — գրիչ։

4.
մկարտ — երկաթ, բաժակ — ապակի, ֆուտբոլի գնդակի օդափուչիկ — ռեզին, բահ — երկաթ, փայտ, մատիտ — փայտ

5.
Մարմին-ռելսեր,Լուսին,մկրատ,սեղան,ուղղաթիռ,
Նյութ-կապար,ալյումին,սպիրտ,սնդիկ,պղինձ,նավթ,
Երևույթ-որոտ,ձյունաբուք,լուսաբաց,բուք,ձյան գալը,եռում,ձյունահողմ,կրակոց,ջրհեղեղ

6.
մեքենայի շարժվելը,հեռուստացույցի միացվելը և այլն։

7.
Արևի տաքացնելը, Ջմաչափի բարձրացումը և այլն։

8.
հեռուստացույցի ձայնի բարձրացումը, ամպրոպի ձայնը և այլն։

9.
համակարգչի միանալը, լույսի միանալը և այլն։

10.
մագնիսի երկաթին կպնելը,


11.
Կայծակը, արևի լույսը


12.

Ֆիզիկա

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառը նշանակում է բնություն։

2.ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթնոերը բացատրելն է։

3.ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսկան, լուսային, ատոմային և միջուկային երևույթներ։

4.քննարկել  ի՞նչ է բնությունը
Բնությունը այն է ինչ շրջապատում է մարդուն ՝ օդը, ջուրը և այլն։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության կողմից կատարվող լավ և վատ փոփոխությունները։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Մեքենայի շարժվելը, անձրև գալը, Արևի ջերմություն տալը և այլն։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, մագնիսական, մեխանիկական և այլն։

8.ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
Այն ամենը ինչ մեզ շրջապատում է կոչվում է Ֆիզիկական մարմին։ Օրինակ ՝ աթոռ, դուռ։

9.ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:
Նյութը այն է ինչից ստեղծված է մարմինը։Օրինակ ՝ ջուր, օդ, երկաթ, փայտ և այլն։

10.ի՞նչ է մատերիան
Այն ամենը ին գտնվում է տիեզերքում կոչվում է մատերի։

11.ինչպ՞ես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Օրինակ ՝ անձրևից հետո տեսնում ենք, որ դաշտերը խոնավեցնում է,բայց հնարավոր է ուժեղ անձրևի դեպքում լինեն ջրհեղեղներ։

12.ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Դիտումները և փորձերը ֆիզիկական գիտելիքների աղբյուրներն են։Տարբերվում են, որ Դիտումները ոչ միշտ է երկարատև լինում, օրինակ ՝ կայծակը։

13Ի՞նչ է վարկածը

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

14.Ինչ է օրենքը

Ընդանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ։

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։