Ածական գործնական աշխատանք

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ, ողբալ, քաղաք, կարմիր, ուժ, հուր, թախիծ, աղետ, բույր, փառք, պողպատ, ածել, հարմար, արևմուտք, վախ, մեղմ, համ, վճար, պոչ, վստահել, լեզու, գրավել, զրնգալ, ձև:

Նրբիկ, ողբալի, քաղաքական, կարմրավոր, ուժգին, հրեղեն, թախծալի, աղետալի, բուրավետ, փառավոր, պողպատե, ածական, անհարմար, արևմտյան, անվախ, մեղմիվ, անհամ, անվճար, պոչատ, անվստահ, լեզվային, գրավիչ, զրնգուն, ձտև։

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող – վիճահարույց թեմա
հյուրին մեծարող – հյուրամեծար հարևան
միշտ բխող – մշտաբուխ սիրտ
սիրտ կեղեքող – սրտակեղեք լաց
լուրջ մտածող – լրջմիտ գիտնական
բույնն ավերված – բնավեր հավ
աշխարհով մեկ սփռված – աշխարհասփուռ հայություն
նոր տնկված – նորատունկ ծառ
զարդերով նախշված – նախշազարդ եղևնի
երկնքի մեջ մխրճված – երկնամուխ ժայռ

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր  կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա։
Լավ աղջիկը յոթ  տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
ժահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ  մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի,  բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Оставьте комментарий